Սամվել Կարապետյանի ձերբակալումը՝ ոչ իրավաչափ | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Վերաքննիչ դատարանը Սամվել Կարապետյանի ձերբակալումը ոչ իրավաչափ է ճանաչել
11 ՕԳՍ 2025 16:31
Վերաքննիչ դատարանը Սամվել Կարապետյանի ձերբակալումը ոչ իրավաչափ է ճանաչել

Վերաքննիչ դատարանը Սամվել Կարապետյանի ձերբակալումը ոչ իրավաչափ է ճանաչել

11 ՕԳՍ 2025 16:31
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Սամվել Կարապետյանի պաշտպան Լիանա Գասպարյանը։
«Դատարանը հաստատել է, որ 2025 թվականի հունիսի 18-ին Սամվել Կարապետյանի ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ, ինչի արդյունքում Սամվել Կարապետյանն ապօրինաբար՝ շուրջ 9 և ավել ժամ պահվել է անազատության մեջ:
Այսպիսով, Վերաքննիչ քրեական դատարանը հաստատել է սույն քրեական վարույթով տեղի ունեցող ապօրինությունների շարքից հերթականը՝ Սամվել Կարապետյանի ապօրինաբար և անհիմն ձերբակալվելու փաստը»,- գրել է փաստաբանը:
Դատախազությունից 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ դատական ակտը ստանալուց հետո գերատեսչությունը վճռաբեկ բողոք կներկայացնի դրա դեմ:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել