Ուայթ կղզում հայտնաբերվել է դինոզավրի նոր տեսակ. BBC
23 ՕԳՍ 2025 09:18

Ուայթ կղզում հայտնաբերվել է դինոզավրի նոր տեսակ. BBC
23 ՕԳՍ 2025 09:18
Ուայթ կղզում հայտնաբերվել է մինչ այժմ անհայտ դինոզավրի տեսակ։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ Այն ունի տպավորիչ «առագաստ»՝ մեջքի ամբողջ երկայնքով։
Նորահայտ դինոզավրին անվանակոչել են ծովագնաց Դեմ Էլեն ՄաքԱրթուրի պատվին՝ Istiorachis macarthurae։
Աշխարհի շուրջ միայնակ նավարկության ռեկորդակիր Էլեն ՄաքԱրթուրը նշել է, որ իր համար սա «մեծ պատիվ է»՝ հավելելով.
«Այն, որ Istiorachis-ի «առագաստը» կարելի է համեմատել այն առագաստների հետ, որոնց տակ ես անցկացրել եմ կյանքիս մեծ մասը, շատ հուզիչ է»։ Նշենք, որ 2005 թվականին Դեմ Էլեն ՄաքԱրթուրը դարձել է առանց կանգառի աշխարհի շուրջ միայնակ նավարկությունն ամենաարագը կատարած կինը։
Հետազոտություններից հետո դինոզավրը պաշտոնապես անվանվել և նկարագրվել է կղզու գիտնական Ջերեմի Լոքվուդի կողմից և այժմ ցուցադրվում է Սանդաունի Dinosaur Isle Museum-ում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել