Եվրոպայում չեն հասկանում, որ պաղեստինցիների նպատակը Իսրայելի ոչնչացումն է.Սաար
27 ՕԳՍ 2025 09:01

Եվրոպայում չեն հասկանում, որ պաղեստինցիների նպատակը Իսրայելի ոչնչացումն է.Սաար
27 ՕԳՍ 2025 09:01
ԱՄՆ կատարած այցի ընթացքում Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը հարցազրույց է տվել Wall Street Journal թերթին, որում, մասնավորապես, արձագանքել է մի շարք արևմտյան երկրների՝ «պաղեստինյան պետությունը» ճանաչելու ծրագրերին․ «Երբ ՀԱՄԱՍ-ը գովում է ձեզ, ինչպես դա եղավ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի դեպքում, դա արդեն իսկ խոսում է իր մասին»։
Նախարար Սաարի խոսքով՝ «ՀԱՄԱՍ-ն արդեն հայտարարել է, որ պաղեստինյան պետության ճանաչումը հոկտեմբերի 7-ի կոտորածի արդյունք է։ Պաղեստինցիները հիշում են, որ մինչև հոկտեմբերի 7-ը Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ոչինչ չէին ճանաչում։ Այդ դեպքում ի՞նչ եզրահանգման նրանք պետք է հիմա հանգեն»,- հարց է ուղղել Իսրայելի արտգործնախարարը։
Գիդեոն Սաարը նշել է․ «Եվրոպայում շատերը չեն հասկանում, որ պաղեստինյան բոլոր խմբավորումների գաղափարախոսությունը հրեական պետության վերացումն է։ Այսօր Եվրոպայում հսկայական մահմեդական համայնքներ կան։ Այնտեղ արդեն կան ծայրահեղական իսլամական բջիջներ։ Դա ազդեցություն է ունենում»։
Խոսելով պատերազմի արդյունքների մասին՝ նախարար Սաարն ընդգծել է․ «Մենք վերականգնել ենք Իսրայելի՝ որպես ուժեղ պետության իմիջը հոկտեմբերի 7-ի անկումից հետո, բայց դա պարզապես իմիջ չէ, դա իրականություն է։ Մենք ոչնչացրել ենք ահաբեկչության այն ճարտարապետությունը մեր շուրջ, որը Իրանը ստեղծում էր տարիներ շարունակ, և փոխել ենք ողջ ռազմավարական իրավիճակը Մերձավոր Արևելքում»։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել