Ռյուտեն. զենք Ուկրաինային, քննադատություն Լավրովին
Գրանցվել
Գրանցվել
Մարկ Ռյուտեն անխափան զենք է խոստացել Ուկրաինային և քննադատել Լավրովին
25 ՍԵՊ 2025 13:28
Մարկ Ռյուտեն անխափան զենք է խոստացել Ուկրաինային և քննադատել Լավրովին

Մարկ Ռյուտեն անխափան զենք է խոստացել Ուկրաինային և քննադատել Լավրովին

25 ՍԵՊ 2025 13:28
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն հանդես է եկել մի շարք կոշտ հայտարարություններով, որոնք ուրվագծում են Դաշինքի անզիջում դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ և հաստատում են Ուկրաինային երկարաժամկետ աջակցության հանձնառությունը։ Ռյուտտեն ոչ միայն վերահաստատում է ռազմական օգնության շարունակականությունը, այլև անդրադառնում Ռուսաստանի համագործակցությանը Հյուսիսային Կորեայի և Իրանի հետ՝ այն որակելով որպես գլոբալ սպառնալիք։
Ռյուտտեի ամենակարևոր հայտարարություններից մեկը վերաբերում էր Ուկրաինային զենքի մատակարարմանը։ Նա հստակ նշել է, որ Դաշնակիցների կողմից ֆինանսավորվող ամերիկյան զենքի մատակարարումներն Կիևին կշարունակվեն անխափան։ «ՆԱՏՕ-ն անդադար կմատակարարի ամերիկյան զենք Ուկրաինային, որը գնվել է Վաշինգտոնի դաշնակիցների հաշվին», - հայտարարել է նա։ Այս մեխանիզմը թույլ է տալիս ապահովել ռազմական օգնության կայուն և կանխատեսելի հոսք՝ շրջանցելով հնարավոր քաղաքական խոչընդոտները և ցույց տալով Կրեմլին, որ Արևմուտքը պատրաստ է երկարատև դիմակայության։
Գլխավոր քարտուղարը նաև խիստ մտահոգություն է հայտնել Ռուսաստանի և այլ ռեժիմների միջև խորացող համագործակցության առթիվ։ Նա ուղղակիորեն մեղադրել է Մոսկվային Հյուսիսային Կորեային վտանգավոր տեխնոլոգիաներ փոխանցելու մեջ։ «Ռուսաստանը վճարում է Հյուսիսային Կորեայի աջակցության համար՝ նրան տրամադրելով հեռահար հրթիռային տեխնոլոգիաներ, ինչը Հյուսիսային Կորեան դարձնում է էլ ավելի մեծ սպառնալիք ԱՄՆ-ի մայրցամաքային մասի համար», - ընդգծել է Ռյուտտեն։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի մոռացել նաև Իրանի դերակատարությունը. «Անգամ Իրանի մոլլաներն են ներգրավված ուկրաինական պատերազմում՝ իրենց անօդաչու սարքերի տեխնոլոգիաներով»։ Այս հայտարարությունները ցույց են տալիս, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի պատերազմը դիտարկում է ոչ թե որպես տարածաշրջանային հակամարտություն, այլ որպես գլոբալ առճակատման մաս։
Այս անգամ Ռյուտտեն չի խնայել նաև Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչներին։ Մի կողմ դնելով եվրոպացիներին հատուկ նրբանկատությունը՝ անվանական թիրախավորել է ՌԴ արտգործնախարարին։ «Լավրովը Ռուսաստանի արտգործնախարարն է Հիսուս Քրիստոսի ծննդից ի վեր, և նրա բերանից ոչ մի օգտակար բան դուրս չի եկել։ Եկեք նրան շատ մեծ ուշադրություն չդարձնենք», - եզրափակել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել