Եթե Չինաստանն ուժ կիրառի Թայվանի նկատմամբ, ՌԴ-ն կհարձակվի ՆԱՏՕ-ի վրա եվրոպայում
6 ՀՈՒԼ 2025 14:36

Եթե Չինաստանն ուժ կիրառի Թայվանի նկատմամբ, ՌԴ-ն կհարձակվի ՆԱՏՕ-ի վրա եվրոպայում
6 ՀՈՒԼ 2025 14:36
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն The New York Times-ին հայտարարել է, որ եթե Չինաստանը որոշի ուժ կիրառել Թայվանի նկատմամբ, ապա ՉԺՀ առաջնորդ Սի Ծինփինը կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել շեղել եվրոպացիների ուշադրությունը՝ հարձակվելով ՆԱՏՕ-ի տարածքի վրա։
Ըստ Ռյուտեի՝ նման սցենարի հավանականությունն աճում է, և Պեկինին ու Մոսկվային զսպելու համար անհրաժեշտ է երկու քայլ։ Դրանցից մեկը դաշինքի ուժեղացումն է, «որպեսզի ռուսները երբեք չհարձակվեն», երկրորդը պաշտպանական արդյունաբերության և նորարարությունների ոլորտում Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ համատեղ աշխատանքն է։
Ռյուտեի խոսքով՝ ՆԱՏՕ-ի առջև ծառացած է «հսկայական աշխարհաքաղաքական մարտահրավեր», և դա նախևառաջ ՌԴ-ն է։ «Նրանք այժմ երեք ամսում երեք անգամ ավելի շատ զինամթերք են արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր անդամները՝ մեկ տարում», - կրկնել է դաշինքի գլխավոր քարտուղարը։
ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ի պատասխան Ռյուտեի խոսքերի, գրել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը «չարաշահել է հոլանդացիների սիրելի կախարդական սնկերը»։
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել