Tomahawk-ը չի փոխի պատերազմի ընթացքը․ Ռյաբկով
Գրանցվել
Գրանցվել
Tomahawk հրթիռները չեն փոխի պատերազմի ընթացքը․ Ռյաբկով
8 ՀՈԿ 2025 09:58
Tomahawk հրթիռները չեն փոխի պատերազմի ընթացքը․ Ռյաբկով

Tomahawk հրթիռները չեն փոխի պատերազմի ընթացքը․ Ռյաբկով

8 ՀՈԿ 2025 09:58
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հանդես է եկել մի շարք հայտարարություններով՝ անդրադառնալով ինչպես Ուկրաինային ամերիկյան «Tomahawk» հրթիռների հնարավոր մատակարարմանը, այնպես էլ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակին։
Նրա խոսքով, Կիևին «Tomahawk» հրթիռների փոխանցումը կհանգեցնի ռազմական գործողությունների գոտում իրադրության «որակական փոփոխության», սակայն, միևնույն ժամանակ, դա չի ազդի հատուկ ռազմական գործողության ընթացքի վրա։ Ռյաբկովը հատուկ ընդգծել է, որ այդ բարդ տեխնոլոգիական զինատեսակի կիրառումն անհնար է առանց ամերիկացի զինվորականների ուղղակի մասնակցության, ինչը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում հակամարտության հետագա սրման համար։
Դիվանագիտական դաշտին անդրադառնալով՝ ՌԴ փոխարտգործնախարարը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար այն ներուժը, որն ի հայտ էր եկել Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումից հետո, այժմ ամբողջությամբ սպառված է։ Այլ կերպ ասած, ակնարկել է, որ Մոսկվան այլևս չի տեսնում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա բանակցային գործընթացի վերսկսման հնարավորություն։ Փաստացի սա նշանակում է ուկրաինական ճգնաժամի կարգավորման առանց այն էլ փոքր հնարավորությունների զգալի կրճատում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել