Աշխատում ենք Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վրա.ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22 ՕԳՍ 2025 13:08

Աշխատում ենք Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վրա.ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22 ՕԳՍ 2025 13:08
Մենք այժմ աշխատում ենք Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների սահմանման վրա, Զելենսկու հետ հանդիպումից հետո հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Նա նշել է, որ Թրամփը առաջնահերթություն է համարել Պուտինի հետ հարաբերությունների փակուղուց դուրս գալը և նրան հասկացրել է, որ ԱՄՆ-ը մասնակցելու է Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների ապահովմանը:
«Մենք այժմ աշխատում ենք երաշխիքների սահմանման վրա: Եվ հենց որ գա երկկողմ բանակցությունների մեկնարկի պահը, դու, Վոլոդիմիր, կիմանաս, որ քեզ հետ է ընկերների ուժը, որը կապահովի Ռուսաստանի կողմից համաձայնագրի պահպանումը, և որ Ռուսաստանը երբեք այլևս չի խախտի Ուկրաինայի տարածքի որևէ քառակուսի մետր», - ասել է Ռյուտեն:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել