Ուրսուլա ֆոն դեր Լայենի ինքնաթիռը թղթե քարտեզներով
Գրանցվել
Գրանցվել
Եվրահանձնաժողովի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել թղթե քարտեզներով
1 ՍԵՊ 2025 12:07
Եվրահանձնաժողովի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել թղթե քարտեզներով

Եվրահանձնաժողովի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել թղթե քարտեզներով

1 ՍԵՊ 2025 12:07
Ռուսական «միջամտության» պատճառով Ուրսուլա ֆոն դեր Լայենի ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել՝ օգտագործելով թղթե քարտեզներ, քանի որ GPS ազդանշանը խլացվել էր։
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում վայրէջք կատարելիս Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ինքնաթիռը զրկվել է էլեկտրոնային նավիգացիոն միջոցներից, հայտնում է Financial Times-ը։
Օդաչուները մեկ ժամ պտտվել են օդանավակայանի վրայով, իսկ հետո ստիպված են եղել օգտագործել թղթե քարտեզներ՝ վայրէջք կատարելու համար։
Երեք պաշտոնյաներ, որոնք տեղյակ են միջադեպին, FT-ին հայտնել են, թե կասկածում են, որ պատճառը ռուսական խանգարող գործողությունն է եղել։
«Օդանավակայանի GPS համակարգն ամբողջությամբ անջատվել է։ Դա, անկասկած, միջամտություն էր», - ասել է պաշտոնյաներից մեկը։
Վերջին տարիներին Բալթիկայի տարածաշրջանում և Ռուսաստանին մոտ գտնվող Արևելյան Եվրոպայի երկրներում GPS-ի խափանման դեպքերը կտրուկ աճել են։
Սա ազդում է ինքնաթիռների և նավերի աշխատանքի վրա։ ԵՄ կառավարությունները մտավախություն ունեն, որ Ռուսաստանի կողմից GPS-ի խանգարումների կիրառումը կարող է հանգեցնել խոշոր ավիավթարի, քանի որ առևտրային ինքնաթիռները թռիչքի ընթացքում գործնականում «կույր» են դառնում։
Պլովդիվ կատարած այցից հետո Ուրսուլա ֆոն դեր Լայենը նույն ինքնաթիռով առանց միջադեպերի լքել է քաղաքը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել