Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարց օրակարգում չկա․ Կոպիրկին
30 ՍԵՊ 2025 07:23

Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարց օրակարգում չկա․ Կոպիրկին
30 ՍԵՊ 2025 07:23
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարց Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների օրակարգում չկա։ Այս մասին նա ասել է «Սյունյաց Երկիր» թերթին տված հարցազրույցում։
«102-րդ ռազմաբազայի դուրսբերումը երկկողմ հարաբերությունների օրակարգում չէ։ Հայկական կողմը դրա մասին հստակ հայտարարել է բոլոր մակարդակներում։ Ռուսական ռազմական ներկայությունը մնում է Հայաստանի անվտանգության համակարգի կենսական հենասյուն և տարածաշրջանային կայունության էական գործոն։ Միևնույն ժամանակ, մեր զինվորականները որևէ սպառնալիք չեն ներկայացնում տարածաշրջանում որևէ մեկի համար»,-ընդգծել է դեսպանը։ Նա հիշեցրել է, որ «Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության մասին» համաձայնագիրը սկզբնապես ստորագրվել է Մոսկվայում 1995 թվականի մարտի 16-ին՝ 25 տարով՝ յուրաքանչյուր հինգ տարին մեկ ավտոմատ երկարաձգմամբ։ «Ավելի ուշ՝ 2010 թվականին, մեր երկրները Երևանում ստորագրեցին փաստաթղթին կից լրացուցիչ արձանագրություն, որով Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայումը Հայաստանում երկարաձգվեց մինչև 2044 թվականը՝ յուրաքանչյուր հինգ տարին մեկ երկարաձգման հնարավորությամբ»,-հիշեցրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել