208 ԱԹՍ և 27 հրթիռ՝ մեկ գիշերում. ՌԴ-ն հարվածել է Ուկրաինային
26 ՀՈՒԼ 2025 12:59

208 ԱԹՍ և 27 հրթիռ՝ մեկ գիշերում. ՌԴ-ն հարվածել է Ուկրաինային
26 ՀՈՒԼ 2025 12:59
Հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը Ռուսական ուժերը հրթիռներով և անօդաչուներով հարվածներ են հասցրել Դնեպրոպետրովսկի շրջանին. զոհվել է երկու մարդ, ևս հինգը վիրավորվել է:
Տեղական իշխանությունների տվյալով՝ Դնեպրում հարվածի տակ են հայտնվել բազմահարկ շենք և արդյունաբերական ձեռնարկություններ, հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնում:
Ուկրաինայի զինված ուժերից հայտնել են, որ այս գիշեր Ուկրաինայի ուղղությամբ ընդհանուր առմամբ արձակվել է 208 անօդաչու թռչող սարք և 27 հրթիռ: Ըստ աղբյուրի՝ մեծ մասը խոցել են, սակայն դրոնների և հրթիռների մի մասը հասել է նպատակակետին:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել