Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր և վիրավորներ
16 ՀՈՒԼ 2025 12:12

Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր և վիրավորներ
16 ՀՈՒԼ 2025 12:12
Ռուսաստանը, չնայած Դոնալդ Թրամփի վերջին վերջնագրին, անցած գիշեր հերթական անգամ հարվածներ է հասցրել Ուկրաինայի տարածքին: Խարկովում և Կրիվոյ Ռոգում գրանցվել են հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներ՝ կան զոհեր և վիրավորներ:
Տեղական իշխանությունների տվյալներով՝ Խարկովում հարվածների հետևանքով տուժել է առնվազն երեք մարդ: Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակումից զոհվել է մի տղամարդ, ևս մեկը՝ Կուպյանսկում: Վիննիցայում տուժել է առնվազն ութ մարդ: Ընդհանուր առմամբ, Ուկրաինայում տուժել է առնվազն 12 մարդ, որոնց թվում կա 17-ամյա դեռահաս:
Միևնույն ժամանակ, Դոնալդ Թրամփը իր նոր հարցազրույցում մերժել է Ուկրաինային հեռահար հրթիռներ փոխանցելու գաղափարը՝ հայտարարելով, որ «դա մեր պլանների մեջ չի մտնում»: Բացի այդ, նա կոչ է արել Վլադիմիր Զելենսկուն չհարվածել Մոսկվային:
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել