ՄԱԿ-ի ԱԽ. Ռուսաստանը հրատապ նիստ է պահանջել
Գրանցվել
Գրանցվել
Ռուսաստանը պահանջել է օգոստոսի 26-ին ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ անցկացնել
23 ՕԳՍ 2025 06:15
Ռուսաստանը պահանջել է օգոստոսի 26-ին ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ անցկացնել

Ռուսաստանը պահանջել է օգոստոսի 26-ին ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ անցկացնել

23 ՕԳՍ 2025 06:15
Ռուսաստանը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ անցկացնել «Հյուսիսային հոսքերի» թեմայով։ Նիստը նշանակված է օգոստոսի 26-ին՝ Մոսկվայի ժամանակով 23:00-ին: Այս մասին հայտնում է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը:
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 26-ին պայթյուններ տեղի ունեցան Եվրոպա ռուսական երկու արտահանման գազատարների՝ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» վրա։
Առաջին գազատարով գազի մատակարարումն այդ պահին դադարեցվել էր վերանորոգման աշխատանքների համար, իսկ երկրորդը դեռևս շահագործման չէր հանձնվել։
Արդյունքում, չորս խողովակաշարերից երեքը վնասվեցին։ Nord Stream AG օպերատոր ընկերությունը հայտարարեց աննախադեպ ավերածությունների մասին և հրաժարվեց կանխատեսել գազատարների վերականգնման ժամկետները։ Թե ո՞վ է կանգնած գազատարների պայթեցման հետևում՝ դեռ շարունակում է մնալ քաղաքական քննարկումների թեմա։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել