Օվերչուկի և Փաշինյանի հանդիպումը Երևանում․ քննարկումներ
Գրանցվել
Գրանցվել
Ինչ է քննարկել Ալեքսեյ Օվերչուկը Փաշինյանի հետ
27 ՕԳՍ 2025 09:58
Ինչ է քննարկել Ալեքսեյ Օվերչուկը Փաշինյանի հետ

Ինչ է քննարկել Ալեքսեյ Օվերչուկը Փաշինյանի հետ

27 ՕԳՍ 2025 09:58
Ռուսական կողմը հայ գործընկերներին ցույց է տվել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի իրավական շրջանակում առկա էական անհամապատասխանություններ։ Այդ մասին News.am-ին ասել է Հայաստանում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատար Մաքսիմ Սելեզնյովը` անդրադառնալով Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկի երևանյան բանակցություններին։
Դիվանագետն ասել է, որ կողմերը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության լայն շրջանակ, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի շրջանակում փոխգործակցությունը։
Ռուսական կողմն առաջարկել է, որ հայ արտադրողներն ավելի լայնորեն օգտագործեն ինտեգրացիոն մեխանիզմները՝ հայկական ապրանքների ռուսական շուկա մուտքը արագացնելու համար։
Հատուկ ուշադրություն է դարձվել նաև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի նախապատրաստական աշխատանքներին, որը նախատեսված է այս տարվա վերջին Հայաստանում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել