ՌԴ հարվածը Ուկրաինային. 6 զոհ, այդ թվում՝ երեխաներ
Գրանցվել
Գրանցվել
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. կա 6 զոհ
23 ՀՈԿ 2025 06:43
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. կա 6 զոհ

ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. կա 6 զոհ

23 ՀՈԿ 2025 06:43
Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը Ռուսաստանը հրթիռների և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կիրառմամբ լայնածավալ համակցված հարձակում է իրականացրել Ուկրաինայի ուղղությամբ՝ թիրախավորելով մայրաքաղաք Կիևը և մի շարք այլ քաղաքներ։ Ուկրաինացի պաշտոնյաների հաղորդմամբ՝ դաժան գիշերային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա, իսկ տասնյակ մարդիկ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Հարձակումը զգալի վնաս է հասցրել քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքներին՝ հանգեցնելով էլեկտրաէներգիայի անջատումների երկրի մեծ մասում։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ խոցված հրթիռների և ԱԹՍ-ների բեկորներն ընկել են մայրաքաղաքի մի քանի թաղամասերում՝ առաջացնելով հրդեհներ, վնասելով բնակելի շենքեր և այլ կառույցներ։
Մասնավորապես, Դնիպրովսկի թաղամասում բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել բազմահարկ բնակելի շենքի վերին հարկերում, որտեղից փրկարարները տարհանել են տասնյակ բնակիչների։ Նմանատիպ միջադեպեր են գրանցվել նաև Դեսնյանսկի և Դարնիցկի թաղամասերում, որտեղ վնասվել են բազմաբնակարան շենքեր, իսկ փրկարարական ծառայությունները դժվարությամբ են կարողացել մարել կրակը։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը գիշերվա ընթացքում արձակել է ավելի քան 400 անօդաչու թռչող սարք և 28 հրթիռ։ Ուկրաինական հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է խոցել 333 ԱԹՍ և 16 հրթիռ։ Հարձակումների հիմնական թիրախը եղել է Ուկրաինայի էներգետիկ համակարգը։
Էներգետիկայի նախարար Սվիտլանա Գրինչուկի խոսքով՝ սա ձմռանն ընդառաջ Ուկրաինայի էներգետիկ ոլորտը ոչնչացնելու մեթոդական արշավի մաս է կազմում։ Երկրի խոշորագույն մասնավոր էներգետիկ ընկերությունը՝ ДТЭК-ը, հայտնել է Կիևի և Դնիպրոպետրովսկի մարզերում էլեկտրաէներգիայի վթարային անջատումների և Օդեսայի մարզի ենթակառուցվածքներին հասցված «էական վնասի» մասին։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին դատապարտել է հարձակումը՝ հայտարարելով. «Եվս մեկ գիշեր, որն ապացուցում է, որ Ռուսաստանը բավարար ճնշում չի զգում պատերազմը երկարաձգելու համար»։ Նա նշել է, որ հարվածներ են հասցվել նաև Զապորոժիե, Օդեսա, Չեռնիգով, Պոլտավա և այլ մարզերի ուղղությամբ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել