Ռուսաստանը 502 ԱԹՍ-ով հարվածել է Ուկրաինային
Գրանցվել
Գրանցվել
Ռուսական բանակը 502 ԱԹՍ-ով հարվածել է Ուկրաինային
3 ՍԵՊ 2025 09:06
Ռուսական բանակը 502 ԱԹՍ-ով հարվածել է Ուկրաինային

Ռուսական բանակը 502 ԱԹՍ-ով հարվածել է Ուկրաինային

3 ՍԵՊ 2025 09:06
Ռուսական ուժերը սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային՝ օգտագործելով 502 անօդաչու թռչող սարք, 15 «Կալիբր» հրթիռ և 8 «X-101» թևավոր հրթիռ։ Այդ մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Կիրովոգրադի մարզում վիրավորվել է երկաթգծային ընկերության 4 աշխատակից։ Գնացքների երթևեկությունը ժամանակավորապես խափանվել է։ Վնասվել է 17 բնակելի շենք, որոնցից մեկն ավերվել է։
Կիևի մարզում խոցված թիրախի բեկորները հրդեհ են առաջացրել, վնասել մեքենաներ և պատուհաններ։
Չեռնիգովի մարզում, ըստ տեղի իշխանությունների, անօդաչուները հարվածել են «կարևոր ենթակառուցվածքի օբյեկտի»։ 30 000 տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության։
Անօդաչուների հարվածներից վնասներ են գրանցվել նաև Խմելնիցկու, Լվովի, Իվոնո-Ֆրանկովսկի, Լուցկի մարզերում։
Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է ուկրաինական 105 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Անօդաչուներ են խոցվել, մասնավորապես, Ռոստովի, Բրյանսկի, Կրասնոդարի, Կալուգայի, Սմոլենսկի մարզերում, Սև և Ազովի ծովերում, Ղրիմում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել