Ռուսաստանն իրականացրել է տարվա խոշորագույն օդային հարձակումներից մեկը
21 ՕԳՍ 2025 10:42

Ռուսաստանն իրականացրել է տարվա խոշորագույն օդային հարձակումներից մեկը
21 ՕԳՍ 2025 10:42
Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ Ռուսաստանն այս գիշեր իրականացրել է ուկրաինական կողմի վրա այս տարվա ընթացքում իրականացված ամենամեծ օդային հարձակումներից մեկը, որի ընթացքում թիրախավորվել են երկրի գլխավորապես արևմտյան շրջանները։
Associates Press-ի փոխանցմամբ՝ հարձակման ժամանակ օգտագործվել է 574 անօդաչու և 40 հրթիռ, որոնց մի մասը հաջողվել է ոչնչացնել։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ Ռուսաստանը երկրի արևմուտքում հարվածել է «խոշոր ամերիկյան էլեկտրոնիկայի արտադրողի»։
Զելենսկին մեղադրել է ռուսական կողմին՝ ընդգծելով, որ «ռուսներն իրականացրել են այս հարձակումը, ասես ոչինչ էլ չի փոխվել, ասես չկան համաշխարհային ջանքեր ավարտելու պատերազմը»։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել