Ռուսաստանը մեծացնում է էներգակիրների մատակարարումը Սիրիա
23 ՀՈԿ 2025 06:10

Ռուսաստանը մեծացնում է էներգակիրների մատակարարումը Սիրիա
23 ՀՈԿ 2025 06:10
Ռուսաստանը զգալիորեն մեծացնում է էներգառեսուրսների մատակարարումը Սիրիա՝ ամրապնդելով երկու երկրների միջև էներգետիկ համագործակցությունը։ Reuters գործակալության տվյալներով՝ Մոսկվան նախատեսում է սիրիական Բանիաս նավահանգիստ առաքել մոտ 750,000 բարել էներգակիրների խառնուրդ։ Խոսքը արկտիկական ծանր նավթի ARCO տեսակի և գազային կոնդենսատի (թեթև նավթի տեսակ) մասին է։
Այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել այս ամիս Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվել են երկկողմ էներգետիկ կապերը։
Նավերի տեղաշարժին հետևող ծառայությունների համաձայն՝ «Անտարկտիկա» անվանումով լցանավը, որն ունակ է տեղափոխել մինչև 800,000 բարել նավթ, արդեն խարսխված է Բանիաս նավահանգստի մոտակայքում։ Նավը բեռնվել է ռուսական Մուրմանսկ և Ուստ-Լուգա նավահանգիստներին հարակից շրջաններում։
Երկու թրեյդերներ Reuters-ին հայտնել են, որ նավը բեռնել է ռուսական «Գազպրոմ նավթ» ընկերության կողմից արդյունահանվող ARCO տեսակի նավթ և գազարդյունահանող «Նովատեկ» ընկերության կոնդենսատ։ Հարկ է նշել, որ ARCO-ն ծանր նավթ է, որը ստացվում է «Պրիրազլոմնայա» ծովային հարթակից։
Սա այս տարվա ընթացքում Ռուսաստանից Սիրիա էներգակիրների մատակարարման առաջին դեպքը չէ։ Ավելի վաղ Ռուսաստանն արդեն մի քանի խմբաքանակ արկտիկական նավթ էր ուղարկել Սիրիա, ինչպես նաև մատակարարել էր դիզելային վառելիք։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել