Թրամփի պատասխան այցը Ռուսաստան. Ռուսաստանը սպասում է
Գրանցվել
Գրանցվել
Ռուսաստանը սպասում է Թրամփի պատասխան այցին․ Զախարովա
3 ՍԵՊ 2025 11:40
Ռուսաստանը սպասում է Թրամփի պատասխան այցին․ Զախարովա

Ռուսաստանը սպասում է Թրամփի պատասխան այցին․ Զախարովա

3 ՍԵՊ 2025 11:40
Ռուսաստանյան կողմը սպասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատասխան այցով։ Դա հաստատել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
«Այդ մասին ասել է մեր երկրի նախագահն՝ ամփոփելով Ալյասկայի գագաթնաժողովին իր մասնակցության արդյունքները: Նա համապատասխան հայտարարություններ է արել: Եվ ես կարող եմ նաև մեջբերել նրան: Նա հրապարակավ հրավիրել է ԱՄՆ նախագահին Ռուսաստան», - նշել է Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում:
Այցի կոնկրետ ժամկետներ Զախարովան չի նշել ու հիմնավորել՝ «դա նախագահի վարչակազմի իրավասությունն է»: Նույն կերպ է արձագանքել նաև այցի դեպքում քննարկվելիք թեմաների շրջանակի վերաբերյալ հարցին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել