«Սիբիրի ուժ-2». ՌԴ-ն և Չինաստանը ստորագրեցին
Գրանցվել
Գրանցվել
ՌԴ-ն և Չինաստանը ստորագրել են «Սիբիրի ուժ-2»-ի մասին հուշագիր
2 ՍԵՊ 2025 05:36
ՌԴ-ն և Չինաստանը ստորագրել են «Սիբիրի ուժ-2»-ի մասին հուշագիր

ՌԴ-ն և Չինաստանը ստորագրել են «Սիբիրի ուժ-2»-ի մասին հուշագիր

2 ՍԵՊ 2025 05:36
Պուտինի և Սի Ծինփինի բանակցությունները շարունակվել են ՉԺՀ ղեկավարի «Չժոննանհայ» անձնական նստավայրում՝ նեղ կազմով, հայտնել է Կրեմլը։
Ռուսական կողմից միջոցառմանը մասնակցել են Լավրովը, Օրեշկինը, Ուշակովը և Բելոուսովը։
Բանակցությունների արդյունքում Ռուսաստանը և Չինաստանը ստորագրել են «Սիբիրի ուժ – 2» գազատարի կառուցման մասին հուշագիր. այս մասին հայտարարել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը։
«Սիբիրի ուժ – 2»-ի մասին համաձայնագիրը կնքվել է 30 տարով, մատակարարումների գինը կլինի ավելի ցածր, քան Եվրոպայի համար։
«Գազպրոմ»-ը և Չինաստանի ազգային նավթագազային կորպորացիան պայմանավորվել են «Սիբիրի ուժ»-ով մատակարարումները տարեկան 38 միլիարդ խորանարդ մետրից հասցնել 44 միլիարդ խորանարդ մետրի։
«Գազպրոմ»-ը և ՉԺՀ-ն նաև համաձայնության են եկել «Հեռավոր Արևելքի երթուղի» ծրագրով գազի մատակարարումները տարեկան 10 միլիարդ խորանարդ մետրից հասցնել 12 միլիարդ խորանարդ մետրի։
Ստորագրված մեկ այլ հուշագիր վերաբերում է Մոնղոլիայով անցնող «Սոյուզ Վոստոկ» տարանցիկ գազատարի կառուցմանը։
Այս ծրագիրը հնարավորություն կտա տարեկան 50 միլիարդ խորանարդ մետր գազ տարանցել Ռուսաստանից Մոնղոլիա։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել