Զորավարժություններ Ճապոնական ծովում. Ռուսաստան և Չինաստան | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Ռուսաստանն ու Չինաստանը Ճապոնական ծովում զորավարժություններ են անցկացրել
6 ՕԳՍ 2025 08:07
Ռուսաստանն ու Չինաստանը Ճապոնական ծովում զորավարժություններ են անցկացրել

Ռուսաստանն ու Չինաստանը Ճապոնական ծովում զորավարժություններ են անցկացրել

6 ՕԳՍ 2025 08:07
Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը Ճապոնական ծովում ավարտել են համատեղ զորավարժությունները, որոնք կենտրոնացած էին հակասուզանավային և հակաօդային պաշտպանության գործողությունների վրա՝ ուղղված երկու երկրների «համապարփակ ռազմավարական գործընկերության» խորացմանը։
Ռուս-չինական 11-րդ զորավարժությունները, որոնք համընկել են Թրամփի՝ ԱՄՆ միջուկային սուզանավերի տեղափոխման հայտարարության հետ, անցկացվել են Պուտինի՝ Չինաստան կատարելիք այցից առաջ։
Կողմերը պայմանավորվել են համատեղ ռազմական պարեկություն իրականացնել Խաղաղ օվկիանոսում։
Հիշեցնենք, որ Չինաստանը, չդատապարտելով Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ, պաշտոնապես չեզոք դիրք է զբաղեցնում՝ հարգելով Ուկրաինայի ամբողջականությունը, բայց նաև՝ ընդգծելով Մոսկվայի անվտանգության խնդիրները։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել