ՌԴ-ի հարձակումը Ուկրաինային. ավելի քան 300 ԱԹՍ
Գրանցվել
Գրանցվել
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինային 300+ ԱԹՍ-ով և 37 հրթիռով
16 ՀՈԿ 2025 07:29
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինային 300+ ԱԹՍ-ով և 37 հրթիռով

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինային 300+ ԱԹՍ-ով և 37 հրթիռով

16 ՀՈԿ 2025 07:29
Հոկտեմբերի 16-ի գիշերը Ռուսաստանը հզոր հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով ավելի քան 300 անօդաչու թռչող սարք և 37 հրթիռ։ Այս մասին հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Հարձակման հետևանքով թիրախավորվել են էներգետիկ օբյեկտները, ինչի արդյունքում երկրի մի շարք մարզերում սկսվել են էլեկտրաէներգիայի վթարային և արտակարգ անջատումներ։
Զելենսկու խոսքով՝ հարձակման տակ են հայտնվել Վիննիցայի, Սումիի և Պոլտավայի մարզերի ենթակառուցվածքները։ Չեռնիգովի մարզում հարված է հասցվել Նեժին քաղաքին, որտեղ կա մեկ վիրավոր։ Խարկովի մարզում թիրախավորվել են կրիտիկական ենթակառուցվածքներ և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության մի մասը, կան վիրավորներ։
«Ուկրէներգո»-ի հաղորդմամբ՝ էներգահամակարգում ստեղծված ծանր իրավիճակի պատճառով վթարային անջատումներ են կիրառվում Խարկովի, Սումիի, Պոլտավայի, Զապորոժիեի, Կիրովոգրադի, Դնեպրոպետրովսկի, Խմելնիցկիի և Չերկասիի մարզի մի մասում։ «ДТЭК» ընկերությունը հաստատել է արտակարգ անջատումների կիրառումը Դնեպրոպետրովսկի և Կիևի մարզերում, ինչպես նաև մայրաքաղաքում։ Մի շարք մարզային էներգետիկ ընկերություններ, մասնավորապես «Полтаваоблэнерго»-ն և «Сумыоблэнерго»-ն, հաստատել են անջատումների գրաֆիկների կիրառումը՝ նշելով, որ դրանց տևողությունը կանխատեսել հնարավոր չէ, քանի որ իրավիճակը վթարային է։ Չեռնիգովի մարզում սահմանվել են ժամային անջատումներ։
Հարձակման հետևանքով առավել զգալի վնասներ են կրել կոնկրետ օբյեկտներ։ Պոլտավայի մարզում հարձակման են ենթարկվել «ДТЭК Нафтогаз»-ի գազարդյունահանող օբյեկտները, որոնց աշխատանքը ստիպված են եղել դադարեցնել։ Ռուսական բանակը հարվածներ է հասցրել նաև Չեռնիգովի մարզի Նեժին քաղաքին և մարզկենտրոնին։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել