Ռուսաստանը կշարունակի նավթ մատակարարել Հնդկաստանին
20 ՕԳՍ 2025 07:33

Ռուսաստանը կշարունակի նավթ մատակարարել Հնդկաստանին
20 ՕԳՍ 2025 07:33
Ռուսաստանը կշարունակի նավթ մատակարարել Հնդկաստանին, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև տարեվերջ կհանդիպի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ Նյու Դելիում։
Ըստ Reuters-ի, օգոստոսի 20-ին այդ մասին հայտարարել է Հնդկաստանում Ռուսաստանի դեսպանության պաշտոնյաներից մեկը։
Ռուսաստանը «շատ, շատ հատուկ մեխանիզմ» ունի Հնդկաստանին նավթի մատակարարումները շարունակելու համար, լրագրողներին ասել է Հնդկաստանում Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռոման Բաբուշկինը մամուլի ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ Հնդկաստանի կողմից Ռուսաստանից նավթի ներկրումը կմնա նույն մակարդակի վրա:
Պուտին-Մոդի հանդիպման համար դեռևս ճշգրիտ ամսաթվեր չեն սահմանվել, նշել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն պատրաստվում է օգոստոսի 28-ին Հնդկաստանի արտահանման վրա լրացուցիչ 25% մաքսատուրք սահմանել՝ կապված Ռուսաստանից նավթի ներկրումների ընդլայնման հետ, որոնք աճել են այն բանից հետո, երբ արևմտյան երկրները պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի մատակարարումների վրա՝ Ուկրաինա ներխուժումից հետո:
Ռուսաստանից էլ տեղեկատվական արտահոսքեր կան՝ ամերիկյան մաքսատուրքերի հետևանքները մեղմելու համար ռուսական նավթը Հնդկաստանին ավելի էժան գնով վաճառելու հնարավորության մասին։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել