Ռուսաստանը նավթը զեղչով է վաճառում Հնդկաստանին | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Ռուսաստանը նավթը զեղչով է վաճառում Հնդկաստանին
8 ՕԳՍ 2025 10:29
Ռուսաստանը նավթը զեղչով է վաճառում Հնդկաստանին

Ռուսաստանը նավթը զեղչով է վաճառում Հնդկաստանին

8 ՕԳՍ 2025 10:29
Ռուսաստանը սկսել է հում նավթը զեղչով վաճառել հնդկական գնորդներին: Այսպես, Urals մակնիշի նավթի մեկ բարելը Հնդկաստանի համար բորսաներում վաճառվում է դրա իրական արժեքից հինգ դոլար ավելի էժան: Այս մասին նշվում է Kpler վերլուծական ընկերության հոդվածում:
«Շուկայում [ռուսական նավթի] գների փոփոխությունը պայմանավորված է Հնդկաստանում պահանջարկի նկատմամբ հոռետեսական տրամադրություններով», - նշել են վերլուծաբանները:
Նրանց կարծիքով, ապագայում Urals մակնիշի նավթի գինը, ամենայն հավանականությամբ, կշարունակի նվազել: Սա կապված է ռուսական նավթավերամշակման գործարաններում նավթամթերքների վերամշակման ծավալների կրճատման, ինչպես նաև Հնդկաստանի իշխանությունների՝ ԱՄՆ-ի հետ առևտրային հարաբերությունները վտանգել չցանկանալու հետ: Միևնույն ժամանակ, Kpler-ում կարծում են, որ Հնդկաստանը դժվար թե ամբողջությամբ հրաժարվի ռուսական նավթից, քանի որ դա շատ ծանր հետևանքներ կունենա հնդկական ընկերությունների համար:
Ըստ ՏԱՍՍ-ի տեղեկությունների, վերջին ժամանակներում հնդկական ընկերությունները որոշակի նվազեցրել են ռուսական նավթի գնումների ծավալները, սակայն չեն դադարեցրել գնումները:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել