Ռուսաստանը հարվածներ է հասցրել Կիևին և Դնեպրոպետրովսկին. կա 4 զոհ
25 ՀՈԿ 2025 11:56

Ռուսաստանը հարվածներ է հասցրել Կիևին և Դնեպրոպետրովսկին. կա 4 զոհ
25 ՀՈԿ 2025 11:56
Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Կիևի վրա բալիստիկ հրթիռներով հարձակման հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, ևս 12-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն՝ հավելելով, որ տուժածներից երեքը հոսպիտալացվել են։
Ըստ նրա՝ հարվածները թիրախավորել են Կիևի ձախափնյա շրջանները։ Մասնավորապես, Դարնիցկի թաղամասում հրդեհներ են բռնկվել երկու տարբեր ոչ բնակելի շինություններում։ Դնեպրովսկի թաղամասում պայթյունի ալիքից վնասվել են մի քանի բնակելի շենքերի պատուհաններ ու դռներ, ինչպես նաև մանկապարտեզի շենքը։ Դեսնյանսկի թաղամասում հրթիռների բեկորների անկման հետևանքով այրվել են պահեստային տարածքներ և մի քանի ավտոմեքենա։ Ուկրաինացի զինվորականների տվյալներով՝ Ռուսաստանը գիշերը արձակել է ընդհանուր առմամբ ինը հրթիռ, որոնցից չորսը հաջողվել է խոցել։
Ռուսական զորքերը գիշերը հարձակվել են նաև Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի վրա։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վլադիսլավ Հայվանենկոյի խոսքով՝ ՌԴ զինված ուժերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Սինելնիկովսկի և Պավլոգրադսկի շրջաններին, ինչպես նաև Նիկոպոլ քաղաքին։
Հարվածների հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս յոթը՝ վիրավորվել։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հստակեցրել են, որ զոհերից մեկը տեղի բնակիչ է, իսկ մյուսը՝ փրկարար ծառայության աշխատակից Ալեքսանդր Եգորիչևը։ Վերջինս մահացել է Սինելնիկովսկի շրջանում բռնկված հրդեհը մարելու ժամանակ՝ կրկնակի գնդակոծության տակ ընկնելու հետևանքով։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել