Ռուսաստանը՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը
Գրանցվել
Գրանցվել
Ռուսաստանը ցանկանում է դիվանագիտական և արագ կարգավորում. Դմիտրիև
25 ՀՈԿ 2025 08:02
Ռուսաստանը ցանկանում է դիվանագիտական և արագ կարգավորում. Դմիտրիև

Ռուսաստանը ցանկանում է դիվանագիտական և արագ կարգավորում. Դմիտրիև

25 ՀՈԿ 2025 08:02
Ռուսաստանը ցանկանում է դիվանագիտական և արագ կարգավորում․ Դմիտրիև
ՌԴ նախագահի ներկայացուցիչը, որըտ հոկտեմբերի 24-ին Վաշինգտոն էր մեկնել, հույս է հայտնել, թե կարելի է հասնել շուտափույթ կարգավորման Ուկրաինայում։ Ռուսաստանի ներկայացուցիչն անգամ Զելենսկու հասցեին է գովասանքի խոսք ասել։
Վաշինգտոն մեկնած արտասահմանյան երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, թե Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայի շուրջ հակամարտության դիվանագիտական և արագ կարգավորում։ Դիվանագետի խոսքերը փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։ CNN-ին տված հարցազրույցում ՌԴ նախագահի ներկայացուցիչն ընդգծել է ռուսական կողմի դիրքորոշումը։
«Մենք բոլորս ցանկանում ենք, որ այս հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով ավարտվի», - ասել է նա։
ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը, որն այժմ գտնվում է ԱՄՆ-ում, հայտարարել է, թե կարծում է, որ կողմերը մոտ են դիվանագիտական լուծմանը, որը վերջ կդնի պատերազմին։ «Զելենսկին մեծ քայլ է կատարել՝ արդեն ընդունելով, որ խոսքը առաջնագծի մասին է»,-ասել է նա CNN-ին տված հարցազրույցում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել