Ռուսաստանում բացահայտվել է պակիստանյան լրտեսական ցանց
Գրանցվել
Գրանցվել
Ռուսաստանում պակիստանյան լրտեսական ցանց է բացահայտվել
10 ՆՈՅ 2025 07:59
Ռուսաստանում պակիստանյան լրտեսական ցանց է բացահայտվել

Ռուսաստանում պակիստանյան լրտեսական ցանց է բացահայտվել

10 ՆՈՅ 2025 07:59
Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, որը մասնակցել է ռուսական ռազմական ուղղաթիռների և հակաօդային պաշտպանության համակարգերի վերաբերյալ գաղտնի փաստաթղթերի արտահանման փորձին։ Այս մասին հայտնում է The Economic Times-ը։
Ռուսական իշխանությունները բացահայտել են լրտեսական ցանց, որը ղեկավարվում է Պակիստանի միջգերատեսչական հետախուզության (ISI) կողմից։ Ըստ պարբերականի՝ ցանցի նպատակն է եղել Ռուսաստանից ապօրինաբար ձեռք բերել հակաօդային պաշտպանության առաջադեմ տեխնոլոգիաներ։
Նշվում է, որ այս գործողությունը ISI-ի կողմից ռուսական ռազմական տեխնոլոգիաներին, մասնավորապես C-400 համակարգերին, գաղտնի հասանելիություն ստանալու նախորդ փորձերի շարունակությունն է։
Հատկանշական է, որ C-400 համակարգերն ակտիվորեն կիրառվում են Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կողմից, որը Պակիստանի գլխավոր աշխարհաքաղաքական մրցակիցն է։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել