Ռուսաստանում ատոմային սառցահատի նավապետ է դարձել Մարինա Ստարովոյտովան
21 ՕԳՍ 2025 05:49

Ռուսաստանում ատոմային սառցահատի նավապետ է դարձել Մարինա Ստարովոյտովան
21 ՕԳՍ 2025 05:49
Ռուսական «Յամալ» ատոմային սառցահատի նավապետ է նշանակվել Մարինա Ստարովոյտովան, սա առաջին դեպքն է, երբ կինը դարձել է ատոմային սառցահատի կապիտան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ստարովոյտովայի՝ «Յամալ»-ի կապիտան նշանակվելու մասին հայտարարվել է Նիժնի Նովգորոդում ատոմային արդյունաբերության 80-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ:
Ստարովոյտովան իր ծովային կարիերան սկսել է «Սովետական Միություն» ատոմային սառցահատում՝ որպես հերթապահ:
Այնուհետև աշխատել է առևտրային նավերի վրա, սովորել, ապա վերադարձել է ատոմային սառցահատների նավատորմ՝ նավապետի ավագ օգնականի դիպլոմով:
Նրան նշանակել են «Յամալ» ատոմային սառցահատի նավապետի ավագ օգնական, իսկ այժմ՝ կապիտան:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել