Ռուսաստան. միջուկային զորավարժություն
Գրանցվել
Գրանցվել
Ռուսաստանն անցկացրել է ռազմավարական միջուկային ուժերի զորավարժություն
22 ՀՈԿ 2025 16:24
Ռուսաստանն անցկացրել է ռազմավարական միջուկային ուժերի զորավարժություն

Ռուսաստանն անցկացրել է ռազմավարական միջուկային ուժերի զորավարժություն

22 ՀՈԿ 2025 16:24
Ռուսաստանի Դաշնությունը՝ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական ղեկավարությամբ, անցկացրել է ռազմավարական միջուկային ուժերի պլանային զորավարժություն։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Այս տեղեկությունը ուշագրավ է հատկապես բուդապեշտյան գագաթնաժողովի եթե ոչ չեղարկումից, ապա առնվազն անորոշ ժամանակով հետաձգումից հետո։
Զորավարժության ընթացքում իրականացվել են միջմայրցամաքային բալիստիկ և օդային բազավորման թևավոր հրթիռների արձակումներ։ Մասնավորապես, «Պլեսեցկ» պետական փորձարարական տիեզերակայանից դեպի Կամչատկայում գտնվող «Կուրա» զորավարժարան արձակվել է «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ։
Միաժամանակ, Բարենցի ծովի ջրատարածքից «Բրյանսկ» ատոմային սուզանավից իրականացվել է «Սինևա» բալիստիկ հրթիռի արձակում։
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հրապարակել է այս արձակման տեսանյութը։
Զորավարժությանը ներգրավված են եղել նաև Ту-95МС հեռահար ավիացիայի ինքնաթիռներ, որոնք կատարել են օդային բազավորման թևավոր հրթիռների արձակումներ։
Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ գործնական արձակումների կառավարումն իրականացվել է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնից։
Ընդգծվում է, որ զորավարժության ընթացքում դրված բոլոր խնդիրներն ամբողջությամբ կատարվել են։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել