2025-ին Ռուսաստանն Ուկրինայից գրավել է Լյուքսեմբուրգի չափ տարածք
19 ՀՈՒԼ 2025 08:19

2025-ին Ռուսաստանն Ուկրինայից գրավել է Լյուքսեմբուրգի չափ տարածք
19 ՀՈՒԼ 2025 08:19
2025թ. սկզբից ռուսական ուժերը գրավել են Ուկրաինայից այնքան տարածք, որը համեմատելի է Լյուքսեմբուրգի չափերին։ Ուկրաինացի և ռուս ռազմական բլոգերների գնահատականներով՝ ռուսական բանակը տարեսկզբից գրավել է Ուկրաինայի 2395 կմ² տարածք։ Սա գրեթե համապատասխանում է Լյուքսեմբուրգի մակերեսին (2586 կմ²)։ Համեմատության համար նշենք, որ 2024թ. ռուսական զորքերը գրավել էին 3388 կմ²։ Սա նշանակում է, որ նրանց առաջխաղացումն արագանում է։ Եթե այս միտումը պահպանվի, մինչև տարեվերջ Ուկրաինան կարող է կորցնել ավելի քան 4000 կմ²։
Ինչպես գրում է Bild-ը, միայն հունիսին Ուկրաինայի Զինված ուժերը լքել են երկու տասնյակ բնակավայրեր։ Զորքերի պակասի պատճառով ուկրաինական հրամանատարությունը փոքր բնակավայրերի պաշտպանության համար հատկացնում է 5-10 զինվոր, մինչդեռ ռուսական ջոկատները, որոնք հարձակվում են 20-50 զինվորով, նույնիսկ կորցնելով հարձակվողների կեսը՝ սպանված կամ վիրավոր, մնացածով հասնում են նպատակին և գրավում ՈւԶՈՒ-ի դիրքերը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել