Ռուսական ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի վեց շրջանի
27 ՕԳՍ 2025 13:03

Ռուսական ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի վեց շրջանի
27 ՕԳՍ 2025 13:03
Ռուսական ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի վեց շրջանի։ Թիրախում եղել են Սումիի, Պոլտավայի, Դոնեցկի, Չեռնիգովի, Խարկովի և Զապորոժիեի էներգետիկ ու գազատրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտները։
Վնասների չափերը դեռ հստակեցված չեն, օգոստոսի 27-ի առավոտյան հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը։
Ընդհանուր առմամբ, օգոստոսի 26-ի լույս 27-ի գիշերը, ռուսական ուժերը Ոկրաինայի վրա հարձակվել են 95 «Շահեդ» տիպի հարձակողական անօդաչու թռչող սարքերով և դրանց իմիտատորներով՝ Կուրսկից, Ռոստովի և Կրասնոդարի մարզերից, ինչպես նաև Ղրիմից, հայտնել է Կիևի պաշտոնական աղբյուրները։
Նախնական տվյալներով՝ ուկրաինական ստորաբաժանումները ոչնչացրել են 74 թշնամու անօդաչու թռչող սարք երկրի հյուսիսում, հարավում և արևելքում, գրանցվել է 21 անօդաչու թռչող սարքի հարված 9 վայրում:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել