Ռուսական ցորենը Հայաստան՝ Ադրբեջանով
Գրանցվել
Գրանցվել
Ռուսական ցորենով առաջին գնացքը Ադրբեջանով հասավ Հայաստան
6 ՆՈՅ 2025 05:59
Ռուսական ցորենով առաջին գնացքը Ադրբեջանով հասավ Հայաստան

Ռուսական ցորենով առաջին գնացքը Ադրբեջանով հասավ Հայաստան

6 ՆՈՅ 2025 05:59
Ռուսական ցորենով բեռնված 15 վագոնից բաղկացած առաջին գնացքը, անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով, նոյեմբերի 6-ին ժամանել է Հայաստան։ Այս քայլը Երևանը դիտարկում է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի կարևորագույն բաղադրիչ և փոխվստահության ամրապնդմանն ուղղված գործնական քայլ։
ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Դեպի Հայաստան բեռնափոխադրումների սահմանափակումների վերացումը Ադրբեջանի կողմից կարևոր քայլ է տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման և տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ»։ Կառավարությունից նաև ընդգծում են, որ այս նախաձեռնությունը հանդիսանում է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացումներից մեկը, որը նպաստում է երկու երկրների միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանը։
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ մինչև 2026 թվականի հունվարի վերջը նախատեսվում է Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան հասցնել ընդհանուր առմամբ 132 վագոն ցորեն։ Գերատեսչությունից նաև նշել են, որ ցորենից բացի, ակտիվորեն քննարկվում են նաև այլ տեսակի բեռների մատակարարման հնարավորությունները՝ ճանապարհ հարթելով ավելի լայնածավալ տնտեսական համագործակցության համար։
Այս զարգացման կապակցությամբ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին և Շահին Մուստաֆաևին՝ Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքի համար։ Նա նաև առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Վրաստանին՝ տարանցման կազմակերպման հարցում ցուցաբերած կառուցողական մոտեցման համար։
«Խորհրդանշական է, որ այդ ճանապարհով ընթացող առաջին բեռը ռուսական հացահատիկն էր՝ ապրելու եւ արարելու կարեւորագույն խորհրդանիշներից մեկը, ինչը եւս մեկ անգամ ընդգծում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ընդհանուր ձգտումը, առճակատումից համագործակցության անցումը»,- իր խոսքում նշել է Օվերչուկը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել