Ռուսական ակտիվների եկամուտները կուղղվեն Կիևին
30 ՕԳՍ 2025 12:46

Ռուսական ակտիվների եկամուտները կուղղվեն Կիևին
30 ՕԳՍ 2025 12:46
Կոպենհագենում կայացել է Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է մոտ 300 մլրդ եվրոյի սառեցված ռուսական ակտիվների ճակատագիրը։ Ինչպես տեղեկացնում է «Kommersant»-ը, Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ նույնիսկ խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում այդ ակտիվների վերադարձը Ռուսաստանին հնարավոր չէ՝ առանց Ուկրաինային փոխհատուցում վճարելու։
ԵՄ-ի և G7-ի երկրների կողմից սառեցված ռուսական ակտիվներ գտնվում են հիմնականում բելգիական Euroclear համակարգում։ Բելգիայի արտգործնախարար Մաքսիմ Պրևոն Կոպենհագենում նշել է, որ իր երկիրը դեմ է ռուսական ակտիվների ցանկացած բռնագրավմանը։
Հիշեցնենք, որ 2025-ի հունվար-հուլիս ամիսներին ԵՄ-ն Ուկրաինային է փոխանցել 10,1 մլրդ եվրո, որը ստացվել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված միջոցների եկամուտներից։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել