Ռուսները կարող են ընտրվել Բելառուսի, բելառուսները՝ Ռուսաստանի ՏԻՄ մարմիններում
15 ՀՈՒԼ 2025 12:55

Ռուսները կարող են ընտրվել Բելառուսի, բելառուսները՝ Ռուսաստանի ՏԻՄ մարմիններում
15 ՀՈՒԼ 2025 12:55
Պետական Դումայի պատգամավորները լիագումար նիստում վավերացրել են 1998 թվականի դեկտեմբերի 25-ի Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության միջև քաղաքացիների հավասար իրավունքների մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը:
Փաստաթուղթը Պետական Դումա է ներկայացվել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: Համաձայն փաստաթղթի՝ ՌԴ քաղաքացիները, ովքեր մշտապես բնակվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, կստանան իրավունք՝ ընտրելու և ընտրվելու Բելառուսի տեղական ինքնակառավարման մարմիններում:
Նմանատիպ իրավունք կստանան նաև Ռուսաստանում մշտապես բնակվող Բելառուսի քաղաքացիները: Արձանագրությունը ստորագրվել է նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից 2025 թվականի մարտի 13-ին Մոսկվայում:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել