Ռուբիոն և Նեթանյահուն՝ Կատարի հարվածի և Պաղեստինի մասին
15 ՍԵՊ 2025 12:40

Ռուբիոն և Նեթանյահուն՝ Կատարի հարվածի և Պաղեստինի մասին
15 ՍԵՊ 2025 12:40
Իսրայելի վարչապետի գրասենյակում ավարտվել է Մարկո Ռուբիոյի և Բենիամին Նեթանյահուի հանդիպումը, որին մասնակցել են նաև երկու կողմերի պատվիրակությունները։
Կատարում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա հարվածը եղել է Իսրայելի անկախ որոշումը, և այդ գործողության ողջ պատասխանատվությունը մեր վրա է, հայտարարել է Բենիամին Նեթանյահուն
«Կատարում գործողությունը ձախողված չէ։ Դրա նպատակը եղել է հասարակությանը ցույց տալ, որ ահաբեկիչների համար աշխարհում ապահով վայր չկա» - հավելել է Նեթանյահուն։
«Մենք նախազգուշացրել ենք այն երկրներին, որոնք փորձում են ճանաչել Պաղեստինյան պետությունը, որ Իսրայելը կպատասխանի այդ քայլերին» - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել