Ռուբիոնը Լավրովի հետ հանդիպման մասին․ Խաղաղությունը հեռու է | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Ռուբիոն՝ Լավրովի հետ հանդիպման մասին․ խաղաղությունը հեռու է
10 ՀՈՒԼ 2025 12:38
Ռուբիոն՝ Լավրովի հետ հանդիպման մասին․ խաղաղությունը հեռու է

Ռուբիոն՝ Լավրովի հետ հանդիպման մասին․ խաղաղությունը հեռու է

10 ՀՈՒԼ 2025 12:38
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման նոր մոտեցումը և այդ մասին կպատմի Թրամփին։ ԱՄՆ պետքարտուղարը նաև այլ հայտարարություններ է արել ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո։ ԱՄՆ-ն շահագրգռված է Ուկրաինայում հակամարտության ավարտի հստակ պլանով, նշել է Ռուբիոն։
ԱՄՆ-ն կշարունակի շփումները բոլոր կողմերի հետ՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար, չնայած խաղաղ բանակցություններում «առաջընթացի բացակայությանը», նշել է Ռուբիոն և հավելել, որ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ն լսել է Ուկրաինայի վերաբերյալ առաջարկներ, որոնք նախկինում չեն հնչել։
Այդքանով հանդերձ, ինքը՝ Ռուբիոն, մոտալուտ խաղաղության չի հավատում։ Հայտարարել է, որ ԱՄՆ-ն հույս ունի համոզել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին՝ Ուկրաինային փոխանցել իրենց Patriot համակարգերի մի մասը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել