Հայաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ․ Ռուբինյան
22 ՍԵՊ 2025 08:02

Հայաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ․ Ռուբինյան
22 ՍԵՊ 2025 08:02
ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի հավասարակշռված և հավասարակշռող արտաքին քաղաքականության մասերից է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում կայացած քննարկման ժամանակ։
«Մենք պատրաստ ենք շարունակել այդ համագործակցությունը, որն ուղղված է տարածաշրջանային և գլոբալ անվտանգության ամրապնդմանը»։
Ռուբինյանը խոսել է նաև Հայաստան–Թուրքիա հարաբերությունների մասին, նշել, որ կարգավորումը շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։
«Մեր երկխոսությունը թուրքական կողմի հետ շարունակվում է, և մենք համոզված ենք, որ այս պատմական հնարավորությունը՝ կառուցելու բարիդրացիական հարաբերություններ, չպետք է բաց թողնվի։ Հարաբերությունների կարգավորումը ոչ միայն կբերի կայունություն և բարօրորություն մեր տարածաշրջանում, այլև կնպաստի գլոբալ անվտանգության ամրապնդմանը՝ ցույց տալով, որ երկարատև հակասությունները հնարավոր է հաղթահարել երկխոսության և դիվանագիտության միջոցով»,- ասել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացը։ Նա հույս է հայտնել, որ Թուրքիան կպատասխանի հայկական կողմի պատրաստակամությանը՝ որքան հնարավոր է` շուտ հաստատել դիվանագիտական հարաբերություններ և ունենալ բաց սահմաններ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել