ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման
8 ՕԳՍ 2025 08:04

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման
8 ՕԳՍ 2025 08:04
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, օգոստոսի 8-ին հրապարակել է Բարձրագույն Դատական Խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղավոր ճանաչելու որոշումը։
Նա դատապարտվել է ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով։ Վարդազարյանը նաև 2 տարի ժամկետով զրկվել է պաշտոն զբաղեցնելու իրավունքից։
Հիշեցնենք, որ ՀՀ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար ու որպես խափանման միջոց կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Վարդազարյանի դեմ քրեական գործ էր հարուցվել՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել