Վտանգավոր թիմ է. պորտուգալացի ֆուտբոլիստը` Հայաստանի հավաքականի մասին
5 ՍԵՊ 2025 08:38

Վտանգավոր թիմ է. պորտուգալացի ֆուտբոլիստը` Հայաստանի հավաքականի մասին
5 ՍԵՊ 2025 08:38
Ազնվորեն խոստովանեմ, որ շատ բան չգիտեմ հայկական ֆուտբոլի մասին, բայց մենք ուսումնասիրել ենք Հայաստանի հավաքականի խաղը ու կարող եմ ասել, որ բավական վտանգավոր թիմ է։ Այդ մասին նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է Ռուբեն Դիաշը։
«Հուսալի է պաշտպանվում ու կարողանում է հակագրոհներ կազմակերպել, բացի այդ էլ ունի մի քանի ֆուտբոլիստ, որոնք առանձնանում են իրենց անհատական բարձր որակներով։ Մենք պատրաստ ենք դրան և կփորձենք հակախաղ գտնել Հայաստանի ազգային հավաքականի դեմ»,– ասել է Ռուբեն Դիաշը։
Հիշեցնենք, որ Հայաստան–Պորտուգալիա խաղը կկայանա սեպտեմբերի 6–ին «Հանրապետական» մարզադաշտում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել