Ռումինիան ռազմաբազաներ կտրամադրի Ուկրաինային
Գրանցվել
Գրանցվել
Ռումինիան պատրաստ է տրամադրել իր ռազմաբազաները Ուկրաինային․ Ռումինիայի վարչապետ
22 ՕԳՍ 2025 06:37
Ռումինիան պատրաստ է տրամադրել իր ռազմաբազաները Ուկրաինային․ Ռումինիայի վարչապետ

Ռումինիան պատրաստ է տրամադրել իր ռազմաբազաները Ուկրաինային․ Ռումինիայի վարչապետ

22 ՕԳՍ 2025 06:37
Ռումինիան պատրաստ է տրամադրել իր ռազմակայանները Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շրջանակներում։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Բոլոժան։ Նա ընդգծել է, որ Ռումինիան զորքեր չի ուղարկի Ուկրաինայի տարածք, սակայն պատրաստ է տրամադրել իր ռազմակայանները դաշնակիցների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կարիքների համար։
Նրա խոսքով, ռումինական օդանավակայաններից արդեն իրականացվում է օդային պարեկություն, և այնտեղ անցկացվում են համատեղ զորավարժություններ ՆԱՏՕ-ի հետ։
«Հաշվի առնելով Ռումինիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, մեր ռազմական բազաները, որոնք շարունակում են համատեղ օգտագործվել մեր ուժերի և ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի կողմից, կարող են օգտագործվել ՆԱՏՕ-ի զորքերի, ԱՄՆ-ի զորքերի և այլ դաշնակիցների կողմից:
Սա կարող է լինել, ասենք, Ռումինիայի ներդրումը Ուկրաինայում կայուն խաղաղության ապահովման համար աջակցություն տրամադրելու գործում», - ավելացրել է Բոլոժանը։
Ավելի վաղ The Times-ը գրել էր, որ ԵՄ-ն կոչ է անում Թրամփին Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազայում տեղակայել F-35 կործանիչներ՝ որպես Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մաս։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել