Ռոբերտսոնն ու Քլունին կմիանա՞ն Կարապետյանի պաշտպաններին
24 ՀՈՒԼ 2025 10:22

Ռոբերտսոնն ու Քլունին կմիանա՞ն Կարապետյանի պաշտպաններին
24 ՀՈՒԼ 2025 10:22
Սամվել Կարապետյանի պաշտպանությանը կարող են միանալ հայտնի փաստաբաններ Ջեֆրի Ռոբերտսոնը և Ամալ Քլունին։ Այս մասին տեղեկությունը տարածել են մի շարք լրատվամիջոցներ։ Ջեֆրի Ռոբերտսոնն իր խորը մտահոգությունն է հայտնել Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված չափազանց խիստ քրեադատավարական միջոցների առնչությամբ՝ ընդգծելով նրան ներկայացված մեղադրանքի քաղաքական ենթատեքստը։
Հիշեցնենք, որ Ջեֆրի Ռոբերտսոնը հայտնի է մարդու իրավունքների միջազգային գործերով, և նրա ներգրավումը կարող է նպատակ ունենալ գործը տեղափոխել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ամալ Քլունին, որը նույնպես հայտնի է միջազգային իրավական գործերով, հնարավոր է ներգրավվի ավելի ուշ՝ գործի միջազգային հնչեղությունն ուժեղացնելու համար:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել