Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին դատի է տվել
14 ՀՈՒՆ 2025 12:18

Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին դատի է տվել
14 ՀՈՒՆ 2025 12:18
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանից և Ալեն Սիմոնյանից պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել՝ հայցում առաջարկված տեքստով ու եղանակով։ Քոչարյանը պահանջում է, որ Սիմոնյանը նաև հերքում հրապարակի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, նաև պահանջում է նրանից բռնագանձել 6 միլիոն դրամ ՝ զրպարտության, և ևս 3 միլիոն դրամ՝ վիրավորանքի համար՝ որպես հասցված ոչ նյութական վնասի հատուցում:
«Հետո էլ կասեք՝ բան չի փոխվել Հայաստանում»,- այդ առթիվ գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և հրապարակել տեսանյութ, որում հնչած մտքերն էլ, ըստ Սիմոնյանի, եղել են դատարան դիմելու պատճառ։
Հավելենք, որ ընդդեմ Փաշինյանի ներկայացված հայցում Քոչարյանը պահանջում է հերքել հունիսի 5-ին կառավարության նիստում Փաշինյանի կողմից հնչեցված և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջում հրապարակված «Դատարանի որոշմամբ արձանագրված է՝ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է» տեղեկատվությունը։ Քոչարյանը պահանջում է, որ Փաշինյանը նաև համապատասխան տեքստ հրապարակի։ Հերքումից բացի ՀՀ երկրորդ նախագահը պահանջում է վարչապետից բռնագանձել 6 միլիոն դրամ՝ որպես հասցված ոչ նյութական վնասի հատուցում:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել