Ռիոյի ոստիկանական գործողությանը զոհ գնաց 130 մարդ
Գրանցվել
Գրանցվել
Ռիոյում ոստիկանական գործողությանը զոհ գնաց 130 մարդ
30 ՀՈԿ 2025 09:15
Ռիոյում ոստիկանական գործողությանը զոհ գնաց 130 մարդ

Ռիոյում ոստիկանական գործողությանը զոհ գնաց 130 մարդ

30 ՀՈԿ 2025 09:15
Բրազիլիայի պատմության մեջ թմրակարտելների դեմ իրականացված ամենամահաբեր ոստիկանական գործողության հետևանքով Ռիո դե Ժանեյրոյում զոհվել է առնվազն 130 մարդ։ Չորեքշաբթի օրը քաղաքի բնակիիչները փողոցում շարել էին գիշերվա ընթացքում հայտնաբերված տասնյակ դիակներ՝ ի նշան բողոքի և սգի։
Նահանգային ոստիկանության տվյալներով՝ խոշոր թմրախմբավորման դեմ ուղղված գործողությունը մանրակրկիտ պլանավորվել է ավելի քան երկու ամիս։ Նպատակն է եղել կասկածյալներին քշել դեպի անտառապատ բլուր, որտեղ նրանց դարանակալել է հատուկջոկատայինների ստորաբաժանումը։
«Գործողության բարձր մահացությունը սպասելի էր, բայց ոչ ցանկալի», - հայտարարել է Ռիոյի նահանգի անվտանգության ղեկավարը՝ խոստանալով հետաքննել ոստիկանության կողմից հնարավոր «ոչ իրավաչափ գործողությունները»։ Զոհերի թվում կա նաև չորս ոստիկան։
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ թմրահանցավորության դեմ պետք է պայքարել, սակայն առանց վտանգի տակ դնելու ոստիկանների և անմեղ ընտանիքների կյանքը։
Ռիոյի Պենյա թաղամասի բնակիչները շրջակա անտառից հավաքել և փողոցի կենտրոնում շարել են ավելի քան 70 դիակ։ «Ես ուղղակի ուզում եմ որդուս այստեղից տանել և հուղարկավորել», - ասել է զոհվածներից մեկի մայրը՝ շրջապատված լացող մարդկանցով։
Այս գործողությունը գերազանցել է նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր 2021 թվականին, երբ ոստիկանական գործողության հետևանքով զոհվել էր 28 մարդ։ Այն դարձել է նաև ավելի մահաբեր, քան 1992 թվականի Կարանդիրու բանտի ապստամբության ճնշումը, որի ժամանակ զոհվել էր 111 բանտարկյալ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել