Թրամփի գործոնը ստիպում է Ճապոնիային մտածել միջուկային զենքի մասին․ Reuters
20 ՕԳՍ 2025 13:19

Թրամփի գործոնը ստիպում է Ճապոնիային մտածել միջուկային զենքի մասին․ Reuters
20 ՕԳՍ 2025 13:19
Թրամփից ունեցած մտավախությունները ստիպում են Ճապոնիային մտածել անհավանականի՝ միջուկային զենքի մասին, գրում է Reuters-ը։ Այդ երկրում սկսել են կասկածել՝ արդյոք ճակատագրական պահին Վաշինգտոնը կպաշտպանի իրենց՝ համաձայն պայմանագրերի։
«Թրամփն այնքան անկանխատեսելի է, որ գուցե դա նրա ուժեղ կողմն է, բայց ես կարծում եմ, որ մենք միշտ պետք է մտածենք պլան Բ-ի մասին», - ասել է Ճապոնիայի պաշտպանության նախկին փոխնախարար Ռուի Մացուկավան։ «Պլան Բ-ն, հնարավոր է, անկախության ձեռքբերումն է, իսկ հետո՝ միջուկային զենքի ստեղծումը», - հավելել է նա՝ ակնարկելով, որ Ճապոնիան կարող է նվազեցնել կախվածությունը ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքներից։
Նույն մտավախություններն ունեն նաև հարևան Հարավային Կորեայում, որը, ինչպես Ճապոնիան, ներկայում գտնվում է ԱՄՆ-ի միջուկային հովանոցի ներքո։ Հարցումները ցույց են տալիս, որ բնակչության մինչև 75%-ը պաշտպանում է սեփական միջուկային զենքի ստեղծումը։
Ճապոնիայում սեփական միջուկային զենքի մշակման աջակցությունը ավելի փոքր է։ Սակայն տասնյակ ճապոնացի օրենսդիրների, կառավարության պաշտոնյաների և նախկին բարձրաստիճան զինվորականների հետ հարցազրույցները ցույց են տալիս, որ աճում է պատրաստակամությունը՝ մեղմելու 1967 թվականին ընդունված Ճապոնիայի պարտավորությունը՝ չարտադրել, չտիրապետել և իր տարածքում միջուկային զենք չտեղակայել։
Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ ճապոնական հասարակության շրջանում ևս աճում է պատրաստակամությունը վերանայելու միջուկային զենքի վերաբերյալ դիրքորոշումը։
Ճապոնիայի և Հարավային Կորեայի՝ ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում երկարամյա գերակայության հիմնական հենասյուների դիրքորոշման փոփոխությունը պայմանավորված է Վաշինգտոնի դաշնակիցների վստահության կորստով՝ արդյո՞ք Թրամփը պատրաստ է, ըստ պայմանավորվածությունների, կատարել իրենց անվտանգության պահպանման հարցում իր ստանձնածը՝ ողջ ծավալով։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել