Վաշինգտոնյան համաձայնագիրը հզոր ազդանշան կլինի տարածաշրջանի համար․ Reuters
8 ՕԳՍ 2025 16:26

Վաշինգտոնյան համաձայնագիրը հզոր ազդանշան կլինի տարածաշրջանի համար․ Reuters
8 ՕԳՍ 2025 16:26
Reuters գործակալությունը նոր մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգի վերաբերյալ։
Ինչպես փոխանցում է գործակալությունը, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որի անունը չի նշվում, հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցությունների և համաձայնագրի ստորագրման արարողության համար Սպիտակ տուն կժամանեն տեղական ժամանակով մոտ 14:30-ին։
Նշվում է, որ համաձայնագիրը ներառում է Հարավային Կովկասով անցնող ռազմավարական տարանցիկ ճանապարհի, որը կոչվում է «Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության և բարգավաճման համար», զարգացման բացառիկ իրավունքները ԱՄՆ-ի համար։
Ըստ աղբյուրի՝ վերջին օրերին իրենց հետ կապ են հաստատել առնվազն ինը ընկերություններ՝ հնարավոր ներդրումները քննարկելու համար։
Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները լրագրողներին ասել են, որ այս համաձայնագիրը առաջինն է, որը վերջ է դնում Սառը պատերազմի ավարտից ի վեր առկա մի քանի սառեցված հակամարտություններից մեկին, և որ այն հզոր ազդանշան կուղարկի ամբողջ տարածաշրջանին։
«Խոսքը միայն Հայաստանի մասին չէ։ Խոսքը միայն Ադրբեջանի մասին չէ։ Խոսքն ամբողջ տարածաշրջանի մասին է, և նրանք գիտեն, որ նախագահ Թրամփի հետ տարածաշրջանը կլինի ավելի անվտանգ և բարգավաճ», - ասել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել