Փրկարարներն արշավախմբին օգնել են իջնել Արա լեռից
31 ՕԳՍ 2025 07:01

Փրկարարներն արշավախմբին օգնել են իջնել Արա լեռից
31 ՕԳՍ 2025 07:01
Օգոստոսի 30-ին, ժամը 19:44-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արա լեռից դեպի Զորավան գյուղի ճանապարհին արշավախումբի անդամները չեն կարողանում լեռն իջնել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Փրկարարներն արշավախմբի անդամներին փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել են Զորավան գյուղ, որտեղ վերջիններիս դիմավորել են հարազատները։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել