ՌԴ հյուպատոսություն կբացվի Կապանում
Գրանցվել
Գրանցվել
ՌԴ-ն Կապանում հյուպատոսություն կբացի
30 ՕԳՍ 2025 07:41
ՌԴ-ն Կապանում հյուպատոսություն կբացի

ՌԴ-ն Կապանում հյուպատոսություն կբացի

30 ՕԳՍ 2025 07:41
Ռուսաստանի ԱԳՆ-ն ուսումնասիրում է Հայաստանում, Ղազախստանում և Ուզբեկստանում հյուպատոսություններ բացելու հարցը։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Կլիմովը։ «ԱՊՀ տարածքում ներկայումս ուսումնասիրվում են Հայաստանի Կապան, Ղազախստանի Ակտաու և Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքներում Ռուսաստանի հյուպատոսական հիմնարկներ բացելու հարցերը», - ասել է Կլիմովը՝ պատասխանելով նոր հյուպատոսական հիմնարկներ բացելու հնարավորության մասին հարցին։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու հարցի վերաբերյալ կան բազմակողմանի առանձնահատկություններ և Մոսկվան ակնկալում է մինչև մայիս հասնել կոնկրետ պայմանավորվածությունների՝ գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել