ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է 34 ուկրաինական ԱԹՍ-ի ոչնչացման մասին
6 ՍԵՊ 2025 07:29

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է 34 ուկրաինական ԱԹՍ-ի ոչնչացման մասին
6 ՍԵՊ 2025 07:29
Սեպտեմբերի 5-ի ժամը 23:00-ից մինչև սեպտեմբերի 6-ի ժամը 07:00-ն (Մոսկվայի ժամանակով), հերթապահ ՀՕՊ միջոցներով խոցվել և ոչնչացվել է 34 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ ինքնաթիռի տիպի։ Դրանցից 14-ը խոցվել է Սև ծովի ջրային տարածքի վրա։ Այդ մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
Մոսկվայից հայտնում են նաև ռուսական կողմի հասցրած հարվածների մասին։ Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը ՌԴ Զինված ուժերը հասցրել են մեկ զանգվածային և չորս խմբային հարվածներ՝ բարձր ճշգրտության զենքերով և հարվածային ԱԹՍ-ներով։
Դրանց արդյունքում խոցվել են Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ, նաև Ուկրաինայի զինված ուժերին սպասարկող վառելիքի, տրանսպորտային և նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտներ, ռազմական օդանավակայաններ, մեծ հեռահարության ԱԹՍ-ների արտադրության արտադրամասեր և պահեստավորման վայրեր, զինապահեստներ, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների, ազգայնականների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետեր:
Բացի այդ, ոչնչացվել են HIMARS-ի և ԱՄՆ-ում արտադրված «Patriot» ՀՕՊ համակարգի մեկական կայան, փոխանցում են ՌԴ ՊՆ-ից:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել