Ռուսական բանակը Ուկրաինային հարվածել է 93 «Շահեդով» և հիպերձայնային հրթիռով
21 ՕԳՍ 2025 06:17

Ռուսական բանակը Ուկրաինային հարվածել է 93 «Շահեդով» և հիպերձայնային հրթիռով
21 ՕԳՍ 2025 06:17
Վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական ուժերը շարունակել են հարվածները Ուկրաինայի ուղղությամբ՝ օգտագործելով ինչպես անօդաչու թռչող սարքեր, այնպես էլ հրթիռներ։
Օգոստոսի 20-ի լույս 21-ի գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի վրա իրականացրել է լայնածավալ օդային հարձակում։ ՌԴ-ն զանգվածային համակցված հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով ԱԹՍ-ներ, հիպերձայնային «Ցիրկոն», տասնյակ X-101 թևավոր և «Կալիբր» հրթիռներ։
Խոցվել են Դնեպրոպետրովսկի մոտ գտնվող Պավլոգրադում գազաբաշխիչ կայանը, Խարկովի մարզում՝ հիմնական գազային ենթակառուցվածքները։ Կիևի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ ուկրաինական ՀՕՊ-ը խոցել է 62 անօդաչու թռչող սարք և մեկ հրթիռ։
Հարվածների հիմնական ուղղություններն են եղել Սումիի, Օդեսայի, Դոնեցկի, Չեռնիգովի, Խարկովի և Պոլտավայի մարզերը։ Հատկանշական է, որ հարձակման են ենթարկվել նաև Ուկրաինայի արևմտյան շրջանները, այդ թվում՝ Լվովը, Ռովնոն, Լուցկը և Մուկաչևոն։
Հարձակումների հետևանքով կան զոհեր և վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում։ Սումիի մարզի Օխտիրկա քաղաքում վիրավորվել է 14 մարդ, այդ թվում՝ 5 ամսական, 4 և 6 տարեկան երեխաներով ընտանիք։
Դոնեցկի մարզի Կոստյանտինիվկա քաղաքում ռմբակոծության հետևանքով երեք մարդ մնացել է փլատակների տակ։ Ընդհանուր առմամբ, վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայում ռուսական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 3, վիրավորվել՝ 34 քաղաքացիական անձ։
Ցամաքային գործողությունների մասին
Ըստ ուկրաինական կողմի, վերջին 24 ժամում արձանագրվել է 128 մարտական բախում։
Ամենաթեժ իրավիճակը եղել է Պոկրովսկի ուղղությամբ։ Ռուսական ուժերը առաջխաղացում են գրանցել նաև Դոնեցկի մարզի Լիմանի, Սիվերսկի և Վելիկա Նովոսիլկայի շրջաններում և Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանում։ Սակայն այդ ընթացքում նոր բնակավայրերի գրավման մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել