Ռուսական բանակը գիշերը հարվածել է Օդեսայի և Սումիի մարզերին
20 ՕԳՍ 2025 07:45

Ռուսական բանակը գիշերը հարվածել է Օդեսայի և Սումիի մարզերին
20 ՕԳՍ 2025 07:45
Օգոստոսի 19-ի լույս 20-ի գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ իրականացրել է հերթական լայնածավալ օդային հարձակումը՝ կիրառելով տարբեր տեսակի զինատեսակներ։
Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի տարածքի վրա արձակվել է 93 «Շահեդ» տիպի հարվածային անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և երկու «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է չեզոքացնել մեկ բալիստիկ հրթիռ և 62 ԱԹՍ։
Հարվածների հիմնական ուղղություններն են եղել Օդեսայի և Սումիի մարզերը։ Օդեսայի մարզի Իզմայիլ քաղաքում թիրախավորվել է նավահանգստային և արտադրական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով վառելիքաէներգետիկ օբյեկտում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս հարձակման հետևանքով տուժել է մեկ քաղաքացիական անձ։
Սումիի մարզի Օխտիրկա քաղաքում ԱԹՍ-ների հարվածներին թիրախավորվել է քաղաքի բնակելի հատվածը, ինչի հետևանքով վիրավորվել է 12 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Վնասվել են բազմաբնակարան և 13 առանձնատուն։
Ցամաքային ճակատում ռուսական զորքերը շարունակում են հարձակողական գործողությունները մի քանի ուղղություններով։
Ըստ ՌԴ Պաշտպանության նախարարության, վերջին 24 ժամվա ընթացքում «Կենտրոն», «Հարավ» և «Արևմուտք» զորախմբերը բարելավել են իրենց դիրքերը, իսկ «Արևելք» զորախումբը շարունակում է առաջխաղացումը ուկրաինական պաշտպանության խորքում։
Առավել ակտիվ բախումները տեղի են ունենում Պոկրովսկի ուղղությամբ։ Վերջին 24 ժամում կոնկրետ բնակավայրերի գրավման մասին հաստատված տեղեկություններ չկան։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել