Ռուսաստան. Առաջխաղացում Դոնեցկում, հարձակում ՌԴ վրա
Գրանցվել
Գրանցվել
Ռուսաստանը հայտարարում է Դոնեցկում առաջխաղացման մասին
23 ՍԵՊ 2025 12:55
Ռուսաստանը հայտարարում է Դոնեցկում առաջխաղացման մասին

Ռուսաստանը հայտարարում է Դոնեցկում առաջխաղացման մասին

23 ՍԵՊ 2025 12:55
Ռուսական զորքերը Դոնեցկի մարզում գրավել են Պերեեզդնոյե գյուղը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ուկրաինայի զինված ուժերի ընդհանուր կորուստները մեկ օրում գնահատել է ավելի քան 1630 զինծառայող:
Ոչնչացվել են ամերիկյան Պետրիոտ համակարգի երկու արձակման կայանքներ, ռադիոտեղորոշիչ կայան, ռազմական օդանավակայանների ենթակառուցվածք, զորքեր տեղափոխող երկաթուղային օբյեկտ, զանգվածային հարվածներ են հասցվել դրոնների պահպանման և արձակման վայրերի, 152 շրջանում ռազմական անձնակազմի ժամանակավոր տեղակայման կետերի: Ռուսական ՀՕՊ միջոցները խոցել են երեք կառավարվող ավիացիոն ռումբ, երեք ռեակտիվ հրթիռ և 438 անօդաչու սարք: Դրոններից չորս տասնյակը խոցվել է Մոսկվայի մատույցներում։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը նույն օրը հայտնել է, որ իրենց զորքերը Դոնեցկի ուղղությամբ հակահարձակման ընթացքում վերադարձրել են 1.3 քառ. կմ տարածք։
Ռուսական աղբյուրների փոխանցմամբ, ՌԴ տարբեր շրջանների, այդ թվում ՝ Մոսկվայի վրա առավոտից ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակումը շարունակվում է։ ՌԴ ՊՆ-ից հայտնել են, Բելգորոդի, Կալուգայի, Ռյազանի, Տուլայի մարզերի և Մոսկվայի տարածաշրջաններում հարձակումների մասին: Բելգորոդի մարզում արդեն վիրավորվել է 10 մարդ, մեկ մարդ զոհվել է:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել